Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Նավթի գների անկումը աշխարհը կարող է առավել հանգիստ դարձնել

Նավթի գների անկումը աշխարհը կարող է առավել հանգիստ դարձնել
30.01.2016 | 12:00

Նավթի գների գլոբալ անկումը կարող է աշխարհն առավել հանգիստ դարձնել՝ գրում է The Washington Post-ը: Նավթային ճգնաժամը կարող է դրական ազդեցություն ունենալ միջազգային համագործակցության ու փոխըմբռնման վրա: Մեկ բարելի դիմաց 77 դոլար գների դեպքում նավթի մեծ պաշար ունեցող երկրները առավել հակված են հակամարտությունների և այնքան էլ միջազգային համագործակցության կարիք չունեն, որքան նավթ չունեցող երկրները: Իսկ երբ գները գտնվում են մեկ բարելի դիմաց 33 դոլարից էլ ցածր մակարդակում, նավթ արտահանող երկրները պակաս պատերազմական են դառնում: Ավելին, շատերի կարծիքով` նավթի մեծ պաշարները կարող են խեղդել ժողովրդավարությունը և հանգեցնել քաղաքացիական պատերազմների թվի մեծացմանը:

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ